Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Քիլիմլի շրջանում գտնվող մասնավոր ածխահանքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 5 մարդ։ Պայթյունը տեղի է ունեցել Գելիք բնակավայրի Դերեիչի հատվածում գտնվող հանքահորում՝ մեթան գազի կուտակման հետևանքով։
Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD), շտապօգնության և հրշեջ ծառայության խմբերը։
Զոնգուլդաքի նահանգապետ Օսման Հաջըբեքթաշօղլուն հայտնել է, որ պայթյունի պահին հանքահորում աշխատել է 8 մարդ։ Նրանցից երկուսը զոհվել են, հինգը՝ տեղափոխվել հիվանդանոց։








