20-11-2025 / 01:59
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում կստեղծվի անօդաչու թռչող սարքերի կրթական ավիալաբորատորիա

2021/02/22 12:53
Անվտանգություն, Արցախ, Հասարակություն

Արցախում կրթական քաղաքականությունը վերակազմակերպվում է հետպատերազմյան իրողություններին համահունչ:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ կրթական ներկայիս քաղաքականությունը Արցախում պետք է անպայման հաշվի առնի առկա մարտահրավերները:

– Տիկին նախարար, ինչպիսի՞ նորարարական ծրագրեր են նախատեսվում Արցախի կրթահամակարգում, որոնք պայմանավորված են հետպատերազմյան իրողություններով:

– Շատ սեղմ ժամկետներում մենք պետք է կրթական ոլորտն ուժեղացնելու խնդիր դնենք մեր առջև և ձեռնամուխ լինենք դրա իրագործմանը: Առաջնահերթության կարգով կնշեի՝ անվտանգության համակարգերի ներդրուման ծրագիրը դպրոցներում ու մանկապարտեզներում: Այս ծրագիրն արդեն պլանավորման փուլում է: Կրթահամակարգում զարգացնելու ենք «Թումո» ծրագիրը և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Առաջիկայում նախատեսում ենք Մարտունի, Մարտակերտ և Ասկերան քաղաքներում տեղակայել «Թումո տուփեր», որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ: Այն իրենից ներկայացնում է արբանյակային փոքր կենտրոնների ցանց, որը հնարավորություն է ընձեռում քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում՝ հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ: Ցանկանում ենք նաև ընդլայնել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը: Այս տարվա ընթացքում նախատեսում ենք 11-12 «Արմաթների» տեղադրում: Մինչ պատերազմն Արցախում գործում էին ավելի քան 30 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաեր, որոնցից 10-ը պատերազմի հետևանքով մնացել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Արցախի կրթահամակարգում ցանկանում ենք համապատասխան տեխնոպարկ և իրական դպրոց ստեղծել: Այս տարվա ապրիլին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում կունենանք անօդաչու թռչող սարքերի աշխատանոց, որը լինելու է կրթական ավիալաբորատորիա:

– Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր, որ, մասնավորապես, Ասկերանի շրջանի Շոշ գյուղում առկա է դպրոցի և մանկապարտեզի սաների անվտանգության ապահովման խնդիր: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

– Յուրաքանչյուր գյուղում, որտեղով անցնում է ներկայիս սահմանը, նման խնդիրներ ծագում են: Մեր գործունեությամբ  ամեն ինչ պիտի անենք՝ ցույց տալու համար, որ սա մեր երկիրն է: Շատ արագ ու տեսանելի պետք է ցույց տանք, որ Արցախում մենք ենք տերը:

– Արցախի վերահսկողության ներքո գտնվող բոլո՞ր բնակավայրերի կրթօջախներում է վերականգնվել ուսումնական գործընթացը:

– Բացառությամբ Ասկերանի Սզնեք, Քաշաթաղի Սուս և Շուշիի Հին շեն համայնքների, որտեղ աշակերտները դեռ չեն վերադարձել, Արցախում վերականգնված է բոլոր դպրոցների գործունեությունը: Ներկայումս աշակերտների թիվն ընդհանուր առմամբ 18 հազար 613 է, նախկին՝ ավելի քան 23 հազար 900-ի փոխարեն: Մոտ 5800 արցախցի  աշակերտներ ուսումը  շարունակում են Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում:

– Որքանո՞վ է հաջողվել աշխատանքով ապահովել իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:

– Նախարարությունում հաշվառված են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերից տեղահանված ավելի քան 280 ուսուցիչներ:  Նրանցից 58-ին  հաջողվել է ապահովել մասնագիտական աշխատանքով: Առաջիկայում նախատեսում ենք երկարօրյա կրթության և կրթօջախների տաք սննդի ապահովման ծրագիր, որի շրջանակում դասապատրաստման գործընթացում ընդգրկելու ենք բացառապես իրենց բնակավայրերից տեղահանված ուսուցիչներին: Բացի այդ, մենք նաև դիմելու ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցի ուսուցիչներին հնարավորություն ընձեռեն մասնակցելու թափուր աշխատատեղերի մրցույթներին:

Նախորդ Լուրը

Ռոհանին Էրդողանի հետ զրույցում ընդգծել է ԼՂ հակամարտությունը երկխոսության ճանապարհով կարգավորելու կարևորությունը

Հաջորդ Lուրը

Քննարկվում է Գյումրիի ռուսական բազայի մի մասը Հայաստանի արևելքում տեղակայելու հարցը․ Վաղարշակ Հարությունյան

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հասարակություն

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025
Հաջորդ Lուրը

Քննարկվում է Գյումրիի ռուսական բազայի մի մասը Հայաստանի արևելքում տեղակայելու հարցը․ Վաղարշակ Հարությունյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)