22-07-2026 / 07:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանը պարզաբանել է Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը Թուրքիայի մասին

2021/03/02 13:39
Թուրքիա, Իրան, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Թուրքիայի վերաբերյալ Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը սխալ է հասկացվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ 

«Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները  համակարծիք են միջազգային հարաբերությունների  հիմնական սկզբունք համարվող ինքնիշխանության պահպանման հարցում։ Երկու երկրները համակարծիք են նաև Իրաքի տարածքային ամբողջականության հարցում», – նշել է խոսակը։  

Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ: 

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարվել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտվել այն։ 

Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել  Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։ 

Ճգնաժամն ավելի էր խորացել, երբ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ 

Նախորդ Լուրը

Պենտագոնը հրաժարվել է պարզաբանել, արդյոք Իրանին մեղավոր է ճանաչում իսրայելական նավի վրայի պայթյունի համար

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026
Երիտասարդ փորձագետ

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին՝ հակամարտության տասներորդ գիշերը

21/07/2026
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանը Վալենտինա Մատվիենկոյին խնդրել է օգնել գերեվարված երկու կանանց վերադարձի հարցում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ պատրաստ է ռուսական S-400-ները վաճառել երրորդ երկրի

21/07/2026

ՄԱԿ-ը հայտարարել է, որ «Wildberries»-ի պահեստների վրա հարվածները կարող են ռազմական հանցագործություն համարվել

21/07/2026

Լիբիան «Արաբական գարնանից» հետո. Արևմուտքի ներգրավվածությունը լիբիական ճգնաժամում (2011–2026)

21/07/2026

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

21/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)