05-06-2026 / 12:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոն. «Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունն անընդունելի է»

2021/03/24 13:00
Թուրքիա, Քաղաքականություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի պետական վերահսկողության տակ գտնվող և իշխանամերձ լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ լուրեր հրապարակելու մեջ, հայտնում է Ermenihaber.am-ը:

Մակրոնը «France 5» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կփորձի ազդել երկրում 2022թ. կայանալիք ընտրությունների արդյունքների վրա:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիան «իր ազդեցությունն է ունենալու հասարակական կարծիքի վրա», ինչը կարծում է, որ անընդունելի է Ֆրանսիայի համար:

«Սրանք (իմա՝ լուրերը-խմբ.) գրավոր են: Սպառնալիքները չեն կատարվում քողարկված ձևով»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան Թուրքիային համարում է կարևոր գործընկեր անվտանգության ու միգրացիայի ոլորտներում։ Մակրոնը թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ ազդակներ է նկատում։

Ըստ Մակրոնի՝ դաշնակիցները, սովորաբար, միմյանց նկատմամբ թույլ չեն տալիս այնպիսի քայլեր, ինչպիսիք արել է Թուրքիան։ Օրինակ՝ զինյալների և սպառազինության տեղակայում Լիբիայում և «ոչ բարեկամական գործողություններ Արևելյան Միջերկրականում»:

Նրա խոսքով՝ իսլամի վերաբերյալ նախորդ տարվա հոկտեմբերին արած իր հայտարարությունները խեղաթյուրվել են Թուրքիայի կողմից:

Նշենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լարվածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբույժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Մակրոնը, անդրադառնալով նաև այդ թեմային, հայտնել է, որ իր երկրում  շարունակվելու են ծաղրանկարներ հրապարակվել և որ երբեք իրենք չեն ընկրկելու:

Հիշեցնենք նաև, որ թուրք-ֆրանսիական ճգնաժամին Թուրքիայի նախագահն իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղադրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։

Էրդողանին բարկացրել էր Մակրոնի այն հայտարարությունը, որ անհրաժեշտ է Մուսուլմանների խորհրդի հետ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ստեղծել «լուսավորչական իսլամ»։

Նախորդ Լուրը

Ռուս-վրացական սահմանին ծեծկռտուք է տեղի ունեցել բեռնատարների վարորդների միջև. 1 մարդ մահացել է

Հաջորդ Lուրը

Վրաստանի ՆԳՆ-ը և ՀՀ ԱԳՆ-ը չեն հաստատում հայ և թուրք վարորդների միջև ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկությունը. Թարմացված

Այլ Լուրեր

Հայաստան

Պուտին. Մեր միակ խնդրանքն է՝ ԵՄ-ին միանալու հանրաքվեն անցկացնել հնարավորինս արագ

05/06/2026
Թուրքիա

Թուրքիան բարեկարգում է դեպի Հայաստանի սահման տանող երթուղին

04/06/2026
ԱՄՆ

Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը կախված է Իրանի շուրջ զարգացումներից. ТАСС

03/06/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի ՆԳՆ-ը և ՀՀ ԱԳՆ-ը չեն հաստատում հայ և թուրք վարորդների միջև ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկությունը. Թարմացված

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

05/06/2026

Թրամփ. Մենք հաղթանակի կհասնենք կա՛մ թղթի վրա, կա՛մ ռազմական ճանապարհով

05/06/2026

Սեպտեմբերից ավագ դպրոցերում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

05/06/2026

Պուտին. Մեր միակ խնդրանքն է՝ ԵՄ-ին միանալու հանրաքվեն անցկացնել հնարավորինս արագ

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)