Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել օգոստոս ամսվա գնաճի վերաբերյալ։ Այդ տվյալների համաձայն՝ ամսական գնաճը կազմել է 1.84%, իսկ տարեկանը՝ 31.51%։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ տարեկան գնաճի ցուցանիշով Թուրքիան աշխարհում ամենաբարձր գնաճ ունեցող 5-րդ երկիրն է։
Գնաճի մակարդակով առաջին տեղում Վենեսուելան է (576 %), երկրորդ տեղում Իրանը (87.9 %), երրորդ տեղում Հարավային Սուդանը(58.21 %), իսկ չորրորդ տեղում Արգենտինան (33.8 %)։
Վերոնշյալ ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների թվում 1-ին տեղում է։ Թուրքիային հաջորդում է Ռումինիան 8.2%-ով գնաճով։








