21-10-2026 / 10:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կիևը կարող է կրճատել ոչ ռազմական ծախսերը՝ ֆինանսավորման պակասի պատճառով

2026/09/04 16:31
Միջազգային

Ուկրաինան կարող է ստիպված լինել կրճատել ոչ ռազմական ծախսերը, եթե չկարողանա դաշնակիցներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալ։ Այս մասին Euronews-ին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

Նրա խոսքով՝ Ուկրաինան 2022 թվականից ի վեր բյուջետային նման բարդ իրավիճակում չէր հայտնվել։ Մարչենկոն նշել է, որ ֆինանսական միջոցների պակասի պատճառով կարող են հետաձգվել պատերազմի հետ չկապված որոշ վճարումներ։

Միաժամանակ նախարարը նշել է, որ իրավիճակը չի անդրադառնա արտաքին վարկատուների նկատմամբ Ուկրաինայի պարտավորությունների կատարմանը։ Նրա խոսքով՝ խնդիրները կարող են ավելի շատ զգացվել տեղական մակարդակում, այդ թվում՝ ապաստարանների և ենթակառուցվածքների կառուցման ոլորտում։ Մարչենկոն հայտնել է, որ հաջորդ տարվա համար ֆինանսավորման պակասը կկազմի մոտ 32,6 միլիարդ դոլար։

«Պատերազմը շատ արագ սրվել է։ Մենք դա ինքներս ենք գիտակցում։ Վերջին ամսվա համեմատ՝ իրավիճակը լիովին այլ է, հատկապես մեր լոգիստիկայի վրա վերջին հարձակումների պատճառով։ Մենք շատ ծանր ձմեռ ենք ակնկալում»,- ասել է Մարչենկոն։

Նա նաև եվրոպական երկրներին կոչ է արել նոր մոտեցումներ կիրառել Ուկրաինայի ֆինանսավորման հարցում և քննարկել սառեցված ռուսական ակտիվների օգտագործման նոր ծրագիրը։

Tags: ՈւկրաինաՈւկրաինա-ՌԴ պատերազմ
Նախորդ Լուրը

Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Կալասը կոչ է արել դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները

21/10/2026
Թուրքիա

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

21/10/2026
ԱՄՆ

Թրամփը հայտարարել է, թե Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք

20/10/2026
Հաջորդ Lուրը

ՌԴ ԱԽ փոխքարտուղար․ Մոսկվան համագործակցության ներուժ ունի Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հրաժարվում է հարստացված ուրանը երկրից դուրս հանել

21/10/2026

Կալասը կոչ է արել դադարեցնել Սև ծովում նավերի վրա հարձակումները

21/10/2026

Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 10-ի

21/10/2026

Զեկույց. ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՀՆԱ-ն կարող է նվազել 15,6%-ով.

20/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)