Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լամպուրում տեղի ունեցած գագաթնաժողովին անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Ռոհանիի խոսքով` Վաշինգտոնի կողմից տարբեր երկրների նկատմամբ կիառված միակողմանի տնտեսական պատժամիջոցները ապօրինի են և ԱՄՆ-ի համար գործիք են դարձել`իր գերիշխանական ծրագրերը շարունակելու ուղղությամբ:
«ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական և տնտեսական սպառնալիքները, Իրայելի կողմից Պաղեստինում իրականացվող կոտորածները և ծայրահեղական գաղափարախոսությունները մեծ վտանգ են ներկայացնում իսլամական աշխարհի համար»,-ասել է նա:
Իրանի նախագահը նշել է, որ իսլամական երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն` կանխելու համաշխարհային տնտեսությունում ամերիկյան դոլարի մոնոպոլ դիրքերը: