16-04-2026 / 08:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական մամուլում քննարկվում է Ինջիրլիքի ավիաբազայի հնարավոր փակման թեման

2021/05/05 16:19
Անվտանգություն, Թուրքիա

Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին թուրքական մամուլում սկսել են քննարկել Ադանայի նահանգում տեղակայված Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման: ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվաղ ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում, հայտնում է Ermenihaber.am-ը:

Թեմային անդրադարձել է նաև թուրքական «Hurriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինն իր «Բայդենը ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» հոդվածում:

Հոդվածի հեղինակը միանշանակ տեսակետ չի հայտնում այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում ավիաբազան կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով: Թուրք վերլուծաբանը նախ նշում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռազմաբազան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին: 

Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջուկային ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ, չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն:

Նրա կանխատեսմամբ՝ հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան-Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարևորությունը: 

Հեղինակի կարծիքով, սակայն, սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ, եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնաժամերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան»,- եզրափակել է Էրգինը:

Նախորդ Լուրը

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում զինծառայող է մահացել

Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարը Բաքվին և Երևանին կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

Այլ Լուրեր

Թուրքիա

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026
Թուրքիա

Ռուբինյանը՝ Թուրքիայի հետ սահմանի մասին․ Սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը

15/04/2026
ԱՄՆ

Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում 30 տարի անց բանակցություններ են վարել

15/04/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ պետքարտուղարը Բաքվին և Երևանին կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)