ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել շարունակվող բախումների կապակցությամբ և կողմերին կոչ արել զսպվածություն ցուցաբերել:
«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,-ասված է հայտարարության մեջ: