03-02-2026 / 13:28
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն անհանդուրժելի է որակում ադրբեջանական կողմի գործողությունները Սև լիճ տեղանքում

2021/05/13 10:23
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր

Սև լիճ տեղանքում ադրբեջանական կողմի գործողություններն անհանդուրժելի են, դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը Անվտանգության խորհրդի նիստում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

– «Այսօրվա Անվտանգության խորհրդի նիստը նվիրված է Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը:

Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»:

«Պետք է նաև արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Բայց հարկ է արձանագրել, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում», – ընդգծել է Փաշինյանը:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է», – ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով. – «Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները»:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ «ինչպես և կարելի էր, ցավոք, սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել»: «Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա», – հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

Կրկին արձանագրելով, որ «կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ», Փաշինյանը շարունակել է. – «Մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: Եվ եթե այդպես չլիներ, մենք Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առիթ չէինք ունենա: Բայց ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»:

Նախորդ Լուրը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիի՝ Պաղեստինին եւ Իսրայելին նվիրված բաց նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին

Հաջորդ Lուրը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Անվտանգություն

Արաղչին և Ուիտքոֆը կհանդիպեն Ստամբուլում. Reuters

03/02/2026
Անվտանգություն

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում ձերբակալվել է 7 անձ

02/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման վայրերում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)