05-12-2025 / 08:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը

2021/05/19 14:28
Արցախ, Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:

Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի բացասական դերին.- Դատապարտվում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:

-Դատապարտվում է Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:

-Եվս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալու որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

-Խստորեն դատապարտվում է Հյուսիսային Սիրիայում տեղակայված ջիհադիստ խմբերից զինյալների և վարձկանների տեղափոխումը Լիբիա և ԼՂ հակամարտության գոտի: Բացի այդ՝

-Կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունելու խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն:

-ԵՄ-ին և ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ուսումնասիրելու “Գորշ գայլեր” ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում;

-ուշադրությամբ հետևելու նրանց գործունեությանը և հակազդելու դրանց հնարավոր ազդեցությանը, որը սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Ամբողջական բանաձև-զեկույցի քվերակությունը տեղի կունենա այսօր երեկոյան:

Նախորդ Լուրը

Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Հայաստանի մի քանի մարզեր

Հաջորդ Lուրը

Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին. ՊՆ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանական կողմը չի ներկայացել բանակցություններին. ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)