Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարել է, որ որևէ կերպ առնչություն չունի ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Էլվին Իսաևին Ադրբեջանին հանձնելու գործընթացին և որ իրենք այդպիսի որոշում չեն կայացրել։
Ադրբեջանցի բլոգեր Էլվին Իսաևը Ուկրաինայի մայրաքաղաք Կիև է եկել 2019 թվականին Ռուսաստանից։ 2019 թվականի օգոստոսին Ռուսաստանի իրավապահ մարմինները անակնկալ ձերբակալել էին նրան։ Իսաևի ռուսական անձնագիրը համարվել էր օրինական հիմք չունեցող և ուժը կորցրած։ Արդյունքում նրան տեղափոխեցին արտաքսման ենթակա անձանց պահավայր՝ հետագայում Ադրբեջանին հանձնելու նպատակով։
Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ արգելվեց Իսաևին Ադրբեջանին հանձնել, ինչից հետո բլոգերը եկավ Ուկրաինա։
Իսաևը հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած սուր քննադատություններով, բայց միևնույն ժամանակ պետք է նշել ,որ նա ամենևին էլ ուկրաւնամետ չէ։
Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինան նախագահ Վլադիմիր Զելենսկու Բաքու կատարելիք այցի նախօրեին ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերին հանձնել է Ադրբեջանին։