19-11-2025 / 23:06
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ն պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին արված առաջարկի իրագործումը. Փաշինյան

2021/06/09 14:51
Հայաստան, Քաղաքականություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արված իր առաջարկի իրագործումը`  Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին հայտարարել է Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Պատրաստ ենք ցանկացած պահի սկսել առաջարկի իրագործումը: Առաջարկի էությունը հետևյալն է. քանի որ Ադրբեջանն ասում է, որ իրենք քարտեզներ ունեն և խնդիրը սահմանային ճշգրտման մեջ է, մենք առաջարկում ենք, որ երկու կողմը (Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը – խմբ.) հայելային եղանակով հետ քաշեն զորքերը, սահմանային գծի երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավմամբ սկսենք սահմանային գծի ճշգրտման աշխատանքները Սոթք-Խոզնավար հատվածում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը հայկական կողմի համար մերժելի չէ:

«Շատերը փորձում են այդ բառերով վախեցնել, լարվածություն մտցնել: Ուրեմն այդպիսի երկիր չկա, որ նման անհրաժեշտության առաջ չի կանգնել: Այսինքն`ցանկացած անկախ երկիր ինչ-որ մի պահի պետք է այդ խնդրի առաջ կանգի: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ն հայտարարություն է արել, որ պատրաստ է փորձագիտական աջակցություն ցուցաբերել սահմանի դեմարկացիայի և դելիմիատացիայի աշխատանքներին, միևնույն ժամանակ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է, որ Հայաստանի համար խաղաղ դարաշրջան ստեղծելը չի նշանակում, որ դա պետք է արվի Հայաստանի և Արցախի շահերը զոհաբերելու հաշվին:

«Մեկը մյուսին չի հակասում, ընդհակառակը՝ մեկը մյուսին լրացնում է»,- եզրափակեց Փաշինյանը:

Նախորդ Լուրը

Լավրով. ԼՂ կարգավիճակը դեռ լուծված չէ, սակայն շեշտը հիմա դրա վրա չպետք է դնել

Հաջորդ Lուրը

Էմիրաթական «Մասդար»-ը սկսում է 1-ին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Հայաստան

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Հայաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

19/11/2025
Հաջորդ Lուրը

Էմիրաթական «Մասդար»-ը սկսում է 1-ին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգիայի ոլորտում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)