20-11-2025 / 01:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական կայք․ «Հայկական կոնյակի շնորհիվ է ապահովվել Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքը»

2021/06/10 15:55
Թուրքիա, Հասարակություն

Թուրքական «Timetürk» լրատվակայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել։ Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ – Հայաստանի հետ

Այնուհետև թուրքական աղբյուրը հղում է անում բրիտանական «The Telegraph» պարբերականին, որտեղ անդրադարձ է կատարվել հայկական գինեգործությանը։

«Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Թերթը նաև հիշեցնում է, որ հայերը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին ազգն են։ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կան, և դժվար է որոշել, թե դրանցից որն է ամենահոյակերտը»։

Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրի ներսում։ «1915թ․ տեղի ունեցած դեպքերը միլիոնավոր  հայերի ստիպել են գաղթել այլ երկրներ, իսկ հետո այդ երկրներում խոշոր հայկական համայնքներ են ստեղծվել»,- գրում է TimeTurk-ը՝ ընդգծելով, որ Հայաստանից դուրս առնվազն 5․6 մլն հայ է բնակվում։

«Հայաստանը Շերի, Անդրե Աղասիի, Սերժ Թանկյանի, Քարդաշյանի նման հայտնի անձանց հայրենիքն է։ Հայաստանում հավատում են, որ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին։ Այժմ Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռը Հայաստանի ազգային խորհրդանիշներից մեկն է և սուրբ լեռ է համարվում»։

Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է՝ 29 տարով Հռոմից մեծ։ Իսկ հայկական լավաշ հացը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։

«Հայկական կոնյակը համտեսած անձանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը 2-րդ աշխարհամարտի տարիներին տասնյակ արկղերով հայկական կոնյակ էր ուղարկում Չերչիլին։

Նույնիսկ վարկած կա, որ Յալթայի կոնֆերանսի արդյունքները  մեծ չափով պայմանավորված են հայկական կոնյակի և գինու ազդեցությամբ։ Այս մասին «The Telegram»-ը գրում է․ «Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը պատերազմից հետո Եվրոպայի զարգացման ուղիները քննարկելու նպատակով հանդիպեցին Ղրիմում։ Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքն ապահովվեց հայկական կոնյակի և գինու շնորհիվ։ Չերչիլի օգնականներից մեկը հետագայում պատմել է, որ վարչապետը այնքան շատ կովկասյան խմիչքներ էր խմել, որ ցանկացած խելամիտ մարդու կարող էր մեղմացնել»։

Նախորդ Լուրը

ՄԻԵԴ-ի որոշմամբ Ադրբեջանը տրամադրել է գերեվարված 6 զինծառայողներին վերաբերող փաստաթղթերը

Հաջորդ Lուրը

Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

Այլ Լուրեր

Հասարակություն

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025
Հասարակություն

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025
Հասարակություն

Մարի Կույումջյանի «Երկրպագություն» օպերան առաջադրվել է 2026 թ․ GRAMMY մրցանակի

19/11/2025
Հաջորդ Lուրը
Online, computer or internet Vote Now concept with a green enter button on a white computer keyboard and the words - Vote Now - and a ticked check box icon, close up with blur vignette. 3d Rendering.

Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային եղանակով քվեարկությունը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)