Երևան-Թբիլիսի-Բաթումի վերականգված գրաֆիկով ու նոր կազմով առաջին գնացքը հասել է Բաթումի: Տեղացիները դիմավորել են գնացքը, հայտնում է Aliq.ge-ը։
Գնացքը Երևանից դուրս կգա ամեն օր` տեղական ժամանակով 15: 30-ին, 00: 45-ին կլինի Թբիլիսիի կայարանում, Բաթումի կհասնի 7: 30-ին:
Հետադարձը` Բաթումիից տեղական ժամանակով 15: 40-ին, 22: 11-ին կանգառ կունենա Թբիլիսիում, Երևան կվերադառնա 07: 35-ին:
Տոմսեր կարելի է ձեռք բերել Թբիլիսիի, Բաթումիի, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի, երկաթուղային կայարանների տոմսարկղերից, ինչպես նաև առցանց՝ Հարավկովկասյան երկաթուղու պաշտոնական կայքում:
Տոմսերի գներին հնարավոր է ծանոթանալ այստեղ․