Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագծի վրա և հաղթահարել դժվարությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այդ ընտրությունը օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը, և դուրս գա կայուն զարգացման հետագծի վրա, այդ թվում և եռակողմ համաձայնագրի -ճանապարհով»,-ասել է Պեսկովը:
«Մենք տեսանք, որ համոզիչ հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ»,-ավելացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ՝ նշելով, որ Հայաստանը Ռուսաստանի սերտ դաշնակիցն է և գործընկերը: