25-04-2026 / 07:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վիրահայոց թեմն ահազանգում է՝ Թբիլիսիի Սուրբ Մինասը ոչնչացման եզրին է

2019/12/27 10:43
Հասարակություն, Հարավային Կովկաս, Վրաստան

Առանց այն էլ ավիրված ու անտարբերության մատնված Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին օրեր առաջ կրակի բաժին է դարձել։

Վիրահայոց թեմի մամլո և լրատվության բաժնի ղեկավար Սուսաննա Խաչատրյանը տեղեկանալով հրդեհի մասին, եկեղեցու  սպասավորների հետ գնացել է եկեղեցի:

«Այսպես կոչված «վիճահարույց» եկեղեցիների շարքում է Սուրբ Մինասը։ Գործող Ս․ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ… Սարսափելի վիճակ էր: Դիտավորություն, թե՞ անզգուշություն, չենք կարող ասել, բայց եկեղեցու ներսն էր վառվում, փայտեր, ճյուղեր, սարսափելի վիճակում է եկեղեցին, փլատակների վերածված, մարդիկ ներսում լվացք են փռում։ Մենք ցավագին ենք ընկալում նման երևույթները, քանի որ գիտենք՝ մեր եկեղեցին է, սակայն հարցը շտկել չենք կարողանում»։ 

Սուսաննա Խաչատրյանն նշել է, որ այս ուղղությամբ թեմը երբեք անգործ չի նստել։ Իր խոսքերով` ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործել են, թեմն իր ձայնը բարձրացրել է, նամակներ ուղղել, ոչ միայն Սուրբ Մինասի, այլ մյուս վիճարկելի եկեղեցիների հարցով։ Պատրիարքարանը գտնում է, որ եկեղեցիների պատկանելության հարցը պետք է լուծեն գիտնականները, պետք է հանձնաժողովներ կազմվեն, որոնք եզրակացություն կանեն։

Ըստ Սուսաննա Խաչատրյանի` սակայն, հայկական կողմը եզրակացության ու ապացույցների կարիք չունի։ Եկեղեցու հայկական լինելը միանշանակ է, դա ապացուցված է ոչ միայն հայկական, այլև վրացական աղբյուրների արխիվային նյութերի հիման վրա։

Վիրահայոց թեմի ահազանգից օրեր են անցել, սակայն ոչ մի արդյունք ու արձագանք չկա։ Թեմի մամուլի ու լրատվության պատասխանատուն ասում է, որ սեփական ուժերով արվածն ընդամենը 24 ժամ արդյունք է ունենում։ Մաքրելուց հետո եկեղեցու հարակից տարածքը սեփականաշնորհած հարևանները կրկին աղբով են լցնում։

Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1790 թվականին: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել:

Նախորդ Լուրը

Իրաքի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հաջորդ Lուրը

Իրանում` «Բուշեր» ատոմակայանից ոչ հեռու 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրացվել

Այլ Լուրեր

Հայաստան

Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

24/04/2026
Հայաստան

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը

24/04/2026
Կարևոր

Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Հաջորդ Lուրը

Իրանում` «Բուշեր» ատոմակայանից ոչ հեռու 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրացվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)