Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին գտնում է, որ անհրաժեշտ է Իրանում ստեղծել ռուսերենով հեռարձակվող հեռուստաալիք, որի շնորհիվ իրանցի գործարարները կծանոթանան ռուսական շուկային:
«Ռուսաստանի և Իրանի գործարարների միջև բացակայում է փոխգործակցության ընդհանուր լեզուն: Օրինակ, «Իսլամական հանրապետության ձայն»-ը պետական հեռուստատեսությունը կարող էր ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք, իսկ Ռուսաստանը կարող էր պարսկերենով հեռուստաալիք բացել: Ռուս գործարարներն, այցելելով Իրան, ստանում են երկրի իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկեր, ծանոթանում են տնտեսական հնարավորություններին»,-ISNA լրատվականին ասել է դեսպանը: