13-07-2026 / 15:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Միջադեպ Երասխի հատվածում. հայկական կողմն ունի 1 զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը. ՊՆ (լրացված)

2021/07/14 11:46
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Լրացում. Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած զինվորականը 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանն էր:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նախորդ Լուրը

Թել Ավիվում բացվել է ԱՄԷ-ի դեսպանությունը

Հաջորդ Lուրը

ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերվա ընթացքում փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել

13/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր հարվածների ֆոնին նավթի գինը մեկ օրում աճել է ավելի քան 3%-ով

13/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026
Հաջորդ Lուրը

ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Սանայի օդանավակայանի թռիչքուղուն հարվածներ են հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար

13/07/2026

Ավելի քան 3 միլիոն մարդ միացել է Արգենտինայի հավաքականին ԱԱ-2026-ից հեռացնելու առցանց արշավին

13/07/2026

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերվա ընթացքում փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել

13/07/2026

ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր հարվածների ֆոնին նավթի գինը մեկ օրում աճել է ավելի քան 3%-ով

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)