Հուլիսի 20-ին Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները:
ԱՄՆ-ին ուղղված 3 պահանջներն են.
- Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի ԹՀ կողքին:
- Լոգիստիկ հնարավորությունները մոբիլիզացնի ԹՀ համար: Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողություն փոխանցիԹՀ-ին:
- Խնդիրներ կլինեն ֆինանսական և կառավարման ոլորտում: Այս հարթությունում ևս ԱՄՆ-ն պետք է ԹՀ-ին անհրաժեշտ օգնություն տրամադրի:
Էրդողանը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են Թալիբանի հետ, որոնք վերջին շրջանում շարունակում են առաջխաղացում գրանցել Աֆղանստանում: