13-07-2026 / 13:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վիկտորիա Նուլանդն արձագանքել է ԼՂ հակամարտությանը սիրիացի զինյալների ներգրավման մասին հարցին

2021/07/22 09:47
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Թուրքիա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 21- ին անցկացրել է հանձնաժողովի լսումներ «Թուրքիայի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը՛՛ վերնագրով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Լսումներին որպես պատասխանող կողմ հանդես եկավ քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, իսկ քննարկումը նախագահում էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը: Վերջինս լսումների ընթացքում հարց բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում Թուրքիայի ներգրավվածության, մասնավորապես սիրիացի զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխման շուրջ:

«Թույլ տվեք մեկ հարց ևս ուղղել: Արդյո՞ք տեղյակ եք, որ Թուրքիան նպաստել է Սիրիայից դեպի Ադրբեջան զինյալների տեղափոխմանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ»,-հարց է ուղղել սենատոր Մենենդեսը:

Ի պատասխան, քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդն առաջարկել է այս հարցը դարձնել առանձին քննարկման առարկա:

«Կարծում եմ, որ ավելի հարմար կլիներ Ձեր նշած այս դրույթը քննարկել առանձին առիթով մեկ այլ պայմաններում, եթե դա Ձեզ համար ընդունելի է, պարոն Նախագահ»,-պատասխանել է Նուլանդը:

Սենատոր Մենենդեսը դրական արձագանքեց՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ սպասում է պետքարտուղարության արձագանքին պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին:

«Շատ լավ: Որպես դրա մի մաս, ես նաև անհամբեր սպասում եմ պետքարտուղարության արձագանքին, թե արդյոք ուսումնասիրել եք Ադրբեջանի կողմից պատերազմում օգտագործած թուրքական անօդաչու թռչող սարքերի գործածման հարցը: Այն ներառում էր ԱՄՆ-ում արտադրված մասեր, որը ես համարում եմ բոլորովին անընդունելի»,-արձագանքել է Մենենդեսը:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը ձգտում է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը արցախյան հակամարտության գոտում

Հաջորդ Lուրը

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն և Իրանն ուժգին հարվածներ են փոխանակել. Հորմուզի նեղուցը կրկին փակ է

13/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Հաջորդ Lուրը

Մեկնարկել են ԵԱՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանը չի հրաժարվել Եվրոպայի խորհրդից դուրս գալու մտադրությունից. Ալիև

13/07/2026

ԵՄ-ն Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով

13/07/2026
MOSCOW, RUSSIA - MAY 25, 2022: Russian Foreign Ministry Spokeswoman Maria Zakharova during a press briefing on Russia's current foreign policy. Russian Foreign Ministry/TASS

Россия. Москва. Официальный представитель МИД России Мария Захарова во время брифинга по текущим вопросам внешней политики. Пресс-служба МИД РФ/ТАСС

Զախարովա․ Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և ժողովուրդների փոխադարձ սերը

13/07/2026

Զելենսկին հայտարարել է վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի պաշտոնանկության նախաձեռնության մասին

13/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)