Օգոստոսի 2-ին մեկնարկել է ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի բացման նիստին մասնակցել և ելույթ են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Հանրապետության նախագահը նշել է, որ առաջնահերթ կարևորություն ունի խորը և բազմաշերտ ճգնաժամից ելքեր գտնելը: Որպես ճգնաժամից դուրս գալու գրավական, նախագահն ընդգծել է պառակտումը բացառելու անհրաժեշտությունը:
Ամենայն հայոց կաթողիկոսն էլ, ելույթի ընթացքում ուշադրություն հրավիրելով երկրում տիրող ծանր վիճակին, տարածաշրջանում առկա բարդ իրադրությանը, շեշտել է, որ նման հանգամանքներում ատելության, վրեժխնդրության փոխարեն կենսականորեն անհրաժեշտ են միասնությունը, հուզումների ու լարվածության թոթափումը:
Առաջին նիստի նախագահությունը ստանձնել է «Քաղաքացիական պայմանագիր»-ից Կնյազ Հասանովը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:
Առաջին նստաշրջանի օրակարգում են ԱԺ-ում կստեղծվի հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններով ձևավորված Ազգային ժողով են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: