03-02-2026 / 17:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հակառակորդի կրակnցից մահացու հրազենային վիրավnրում է ստացել 19-ամյա զինծառայող, հակառակորդն ունի առնվազն 3 զnհ. ՊՆ

2021/08/16 22:07
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան

Այսօր, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՊՆ-ի՝ հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ և վիրավոր:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Արման Հակոբյանը հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի [Սպանություն] 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, այսօր Պաշտպանության նախարարությունը նաև հաղորդել էր, որ Երասխի հատվածում, 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Հայաստանի ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը: Նշենք, որ ադրբեջանական կողմը հերքում է իր մեղսակցությունը հայ զինծառայողի մահվանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե անցած գիշեր ադրբեջանական զինված ուժերը սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։

Նախարարությունը նշել էր, որ փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական կողմը տվել է առնվազն մեկ զոհ: Հայկական կողմից տուժածներ չկան:

Պաշտոնական Բաքուն զոհված զինծառայողի լուրը չէր հասատատել, սակայն հաղորդել էր հրադադարի խախտման մասին սահմանի Նախիջևանի հատվածում`պատասխանատվությունը դնելով հայկական կողմի վրա:

«Օգոստոսի 16 ի առավոտյան հայկական դիրքերից կրակ է բացվել Սադարակի շրջանի Հեյդարաբադ բնակավայրի ուղղությամբ, ադրբեջանական կողմում զոհեր ու վիրավորներ չկան», – հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Նախորդ Լուրը

Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն տվյալ պահին չկա. ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք․ Բեգլարյան

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, մոռացե՛ք․ Բեգլարյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)