02-04-2026 / 13:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Աֆղանստանում «Տալիբանը» ձախողում է Էրդողանի ծրագրերը, կամ հակառակը

2021/08/17 18:40
Տեսակետ

Մինչև ՆԱՏՕ-ական և ամերիկյան զորքերի Աֆղանստանից դուրսբերման վերջնաժամկետը՝ ընթացիկ տարվա օգոստոսի 31-ը, «Տալիբանի» կողմից ամբողջական Աֆղանստանի և հատկապես մայրաքաղաք Քաբուլի նկատմամբ իշխանության հաստատումը գրեթե անհնարին է դարձնում Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկելու թուրք-ամերիկյան պայմանավորվածությունը, քանի որ դա ձեռք էր բերվել և իրականացվելու էր որակապես այլ իրավիճակում՝ Աֆղանստանի արդեն նախկին իշխանության հետ համաձայնեցմամբ, դրա՝ ենթադրյալ կառավարման պարագայում։

Մինչդեռ արդեն «Տալիբանի» կողմից Աֆղանստանի իշխանության ղեկն ստանձնելու պարագայում վերոնշյալ պայմանավորվածություններն արդեն իսկ ժամանակավրեպ են դառնում։ Հետևաբար, Աֆղանստանում Թուրքիայի հետագա դերակատարման հնարավորությունը կարող է առավելապես ի կատար ածվել Թուրքիա-«Տալիբան» պայմանավորվածությունների տիրույթում։ Կկարողանա՞ արդյոք Անկարան լեզու գտնել տալիբների հետ, ցույց կտան ժամանակը և հետագա զարգացումները, բայց այն, որ բոլոր հնարավոր խողովակներով Ռ.Թ. Էրդողանն անգամ անձամբ է փորձում առանձին երկկողմ երկխոսություն հաստատել, բացահայտ է։ Եվ, հաշվի առնելով նման հարցերում Թուրքիայի նախկին հաջողված փորձառությունը, դիցուք, Սիրիայում, Լիբիայում, Կատարում, Արցախում, և չնայած աֆղանական հիմնախնդրի առանձնահատկություններին, այնուամենայնիվ, Անկարայի աֆղանական ծրագրերը լիովին սպառված չեն, պարզապես վերանայման խնդիր ունի դրանց հասնելու մարտավարությունն ու ձևաչափը։

Հարկ է նշել նաև, որ, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի՝ Թուրքիայից ընկած ահռելի կախվածությամբ պայմանավորված, Բաքուն պարզապես այլընտրանք չունի, քան լիովին ու աներկբա աջակցելու Անկարայի ցանկացած արկածախնդրության։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Համիդ Քարզայի անվան Քաբուլի միջազգային օդանավակայանը վերահսկող զորակազմում թուրք 500-600 զորախմբի կողքին են նաև 120 ադրբեջանցի զինծառայողներ՝ չնայած դեռ մայիսին Բաքուն հայտարարել էր Աֆղանստանում խաղաղապահ առաքելության դադարեցման մասին։ Ի դեպ, Աֆղանստանում խաղաղապահական գործառույթներ իրականացնող շուրջ 6 տասնյակ հայ զինծառայողները Երևան են վերադարձել դեռևս մարտի սկզբին։ Բացի այդ, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Աֆղանստանում Հայաստանի քաղաքացիների գտնվելու մասին տեղեկատվություն առկա չէ։        
 
Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ինչ ազդեցություն կունենան Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի վրա․ մանրամասնում է փորձագետը

Հաջորդ Lուրը

ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ

11/03/2026
Թուրքիա

«Թուրքական ավիաուղիները նոր ուղղություն են ուրվագծում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործում»․ թուրք հոդվածագիր

26/02/2026
Անվտանգություն

ԱՄՆ-Իրան ռազմական բախման հավանականությունը դեռ շատ բարձր է. ամերիկագետ

24/02/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ԱԳՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թեհրան․ «Պատերազմը կշարունակվի մինչև թշնամու անխուսափելի ու մշտական նվաստացումը»

02/04/2026

Արևային էներգիայի միջոցով Հայաստանը կարող է դառնալ էներգետիկ առումով ինքնաբավ երկիր․ Փաշինյան

02/04/2026

Թրամփը սպառնում է Իրանին վերադարձնել «քարի դար»

02/04/2026

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)