Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի հետագա զարգացումը կարող է հարցականի տակ դնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու նպատակահարմարությունը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ելույթ ունենալով Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսում, որն անցկացվել է Գերմանիայի «Ռամշտայն» ամերիկյան ռազմաբազայում:
«Ելնելով այն հանգամանքից, թե ինչպես է Իրանը շարունակում առաջ շարժվել իր միջուկային ծրագրի հարցում, եկել է մի պահ, երբ շատ դժվար կլինի կրկին ստանալ այն բոլոր դրական կետերը, որոնք տալիս էր միջուկային գործարքը, եթե վերադանանք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանմանը: Մենք դեռ չենք հասել այդ պահին, սակայն այն ավելի ու ավելի մոտ է դառնում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: