30-07-2026 / 20:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ

2021/09/13 13:25
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Էսքիշեհիրի նահանգապետարանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և մի շարք Հ/Կ-ների ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների մասին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես արել է հետևյալ շեշտադրումները․ «Այսօր Թուրքիան ունի թե ռազմական/կոշտ և թե փափուկ ուժ, որոնք անհրաժեշտ է ճիշտ համադրել և հասկանալ, թե երբ է պետք օգտագործել կոշտ ուժը, կամ ինչպես է պետք կիրառել փափուկ ուժը։ Կոշտ ուժը պիտի կիրառել, երբ դիվանագիտությունը սպառում է իրեն։ Կոշտ ուժը կիրառվում է դիվանագիտությունը վերստին գործարկելու համար»։

Թուրք նախարարը որպես օրինակ նշել է իրենց զինուժի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, ապա շարունակել. «Ադրբեջանն էլ նույն բանը  արեց Կովկասում։ 30 տարի սպասեց, դիվանագիտութունը չաշխատեց։ Մինսկի եռյակը, կամ էլ ավելի մեծ կառույցը՝ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք, չգործեց։ Ի՞նչ եղավ։  Այն եղավ, որ կարճ ժամանակում՝ 43 օրում, եղբայրական Ադրբեջանը վերցրեց իր հողերը, և հիմա էլ հնարավորություն է ստեղծվել դիվանագիտության համար»։

Չավուշօղլուն նշել է, թե իբր իրենք դրական ուղերձներ են հղում և նույնը ստանում Հայաստանից, բայց դրանք, ըստ նրա, չպետք է մնան միայն որպես խոսքեր։ Նա Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք ունենալու» մեջ և Երևանին հորդորել է մտածել, թե ինչպես կարող է օգուտ քաղել խաղաղությունից, տնտեսական զարգացումից, կարևոր նախագծերից։ Չավուշօղլուն հիշեցրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության համապարփակ պայմանագրի բանակցությունների առաջարկի մասին և հույս հայտնել, որ Հայաստանը կարձագանքի։

Նախորդ Լուրը

Իրանի արձագանքը՝ Կասպից ծովում ադրբեջանա-թուրքական զորավարժությանը

Հաջորդ Lուրը

Ահլամ ալ Սալամի. «ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող արգելքներ չկան»

Այլ Լուրեր

Հայաստան

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026
Հայաստան

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026
Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Հաջորդ Lուրը

Ահլամ ալ Սալամի. «ԱՄԷ-ի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող արգելքներ չկան»

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուրը

30/07/2026

Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին ու ակտիվիստներին դատապարտել են մինչև 15 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի

30/07/2026

Եվրամիությունը 43,9 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանին

30/07/2026

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ 8,3 մլրդ եվրո կտրամադրի՝ նոր պայմաններով

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)