Սեպտեմբերի 16-ին Բաղդադում կայացել է Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտգործնախարարներ՝ Ֆուադ Հուսեյնի և Ֆայսալ Ֆարհանի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններում գրանցված առաջընթացը, ինչպես նաև տնտեսական մի շարք հարցեր: Իրաքի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, որ Բաղդադը բաց է սաուդական կազմակերպությունների ներդրումների համար:
Կողմերը շեշտել են Իրաքի և Սաուդյան Արաբիայի թագավորության միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդման առաջնահերթությունը: