14-11-2025 / 17:49
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք հոդվածագիր. «Իդլիբում ռուսական ռուլետկա խաղալու Ռուսաստանի ձգտումը ծանր կնստի թե՛ ԹՀ-ի, թե՛ ՌԴ-ի վրա»

2021/09/23 13:21
Անվտանգություն, Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքական իշխանամերձ «Haber7» լրատվական կայքի սյունակագիր Թահա Դաղլըն Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ անդրադարձել է երկու երկրների միջև նկատվող լարվածությանը և դրա պատճառներին:

Ըստ հոդվածագրի՝ Էրդողան-Պուտին գագաթնաժողովից առաջ, դեռ բանակցությունները չսկսված՝ 10 օրվա ընթացքում ռուսները Թուրքիայի դեմ 3 քայլ են արել՝ Իդլիբի ուղղությամբ, քրդական հարցում և Հարավային Կովկասում:

Հեղինակի պնդմամբ՝ Ռուսաստանը սկսել է ռմբակոծել Իդլիբը: Փաստացի, Թուրքիայի կողմից հովանավորվող Սիրիայի ընդդիմությունը երկու հենակետ ուներ՝ Դերյան և Իդլիբը: Առաջինն անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ, իսկ վերջինի ուղղությամբ լայնածավալ հարձակումը կարող է ծանր վիճակի մեջ դնել Թուրքիային:

Քրդական թեմայի առնչությամբ հեղինակը նշել է, որ Ռուսաստանը Սիրիայի քրդերին դրական ուղերձներ է տալիս: Մասնավորապես հիշեցվել է, որ Մոսկվայում կայացած Պուտին-Ասադ հանդիպումից մի քանի օր անց Ռուսաստանի փոխարտգործնախարարը հյուրընկալել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) առաջնորդ Իլհամ Ահմեդին: Նշենք, որ Թուրքիան PYD-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:

Դաղլըն նշել է, որ կովկասյան ճակատում Ռուսաստանի դժգոհությունը հարուցել են նախորդ շաբաթ անցկացված Թուրքիայի-Ադրբեջան-Պակիստան եռակողմ, Թուրքիա-Ադրբեջան երկկողմ զորավարժություններ: Նրա խոսքով՝ այս հարցում ռուսական կողմի անհանգստության մասին բարձրաձայնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զահարովան:

Ըստ սյունակագրի՝ Ռուսաստանը Թուրքիայի դեմ դիրքորոշումը կոշտացնելու մի շարք պատճառներ ունի.

  1. Ուկրաինա-Թուրքիա հարաբերությունները: Թուրքիայի՝ բանավոր դրական պատասխանը Ուկրաինային օգնելու հարցում ՆԱՏՕ-ի խնդրանքին: Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը:
  2. Թուրքիա-Վրաստան նույնատիպ հարաբերությունները:
  3. Թուրքիա-Ադրբեջան մտերմությունը:
  4. Լիբիայում գեներալ Հաֆթարին Ռուսաստանի աջակցությանն ի հակադրություն Թուրքիայի միջամտությունը և դրա արդյունքում ուժերի հավասարակշռության փոփոխությունը:
  5. Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, որը Ռուսաստանն իրեն ուղղված սպառնալիք է համարում:

Ըստ թուրք հոդվածագրի դիտարկման՝ ամեն անգամ, երբ Պուտինը Թուրքիայի հարցում խնդիրն է ունենում, Իդլիբում է գործողություն իրականացնում՝ այն համարելով Թուրքիայի թույլ կետը: Դաղլըի պնդմամբ՝ վերջին անգամ, երբ Պուտինը նման քայլ է արել Իդլիբում, զոհվել է 34 թուրք զինվոր: Սրան ի պատասխան թուրքական կողմը 2000-ից ավել Ասադի և Իրանի զինյալների էր վերացրել, ոչնչացրել էր ռուսների «Պանցիր» ՀՕՊ համակարգերը:

«Իդլիբում ռուսական ռուլետկա խաղալու Ռուսաստանի ձգտումը կարող է ծանր նստել Թուրքիայի վրա, սակայն դա վստահաբար միակողմանի չի լինելու»,- նշել է հոդվածագիրը:

Նախորդ Լուրը

Թուրքիան հավելյալ զորք է ուղարկել Սիրիա

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Թեհրանում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները նախատեսում են հանդիպել Թեհրանում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025

Հայաստանում տարեկան մեկ անձի հաշվարկով որքա՞ն սուրճ է սպառվում

14/11/2025

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)