03-05-2026 / 13:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները գերիներին ազատ արձակելու կոչ են արել

2021/10/13 16:37
Ադրբեջան, Հայաստան, Հասարակություն

Կրոնական առաջնորդները հանուն ներկա և ապագա սերունդների բարօրության և բարգավաճման պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որն այսօր կայացած եռակողմ հանդիպումից հետո տարածել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

Պատրիարքը նշել է, որ կրոնները բացառիկ խաղաղապահ ներուժ ունեն հատկապես ազգամիջյան հարաբերություններում։

«Որքան էլ այս փուլում բարդ լինեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, մենք կարծում ենք, որ հենց Աստծո հանդեպ հավատն ու սերը կարող են օգնել բուժել բազմամյա ողբերգական դիմակայության հասցրած վերքերը: Դա շատ դժվար ճանապարհ է և հոգևոր իմաստություն ու խորաթափանցություն է պահանջում», – նշել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը։

Նրա խոսքով` ադրբեջանցի և հայ ժողովուրդներն այլ ապագա չունեն, քան իրար կողքի գոյակցելը։

«Այսօր հատկապես կարևոր է, որ վերականգնվի վստահությունը միմյանց նկատմամբ, մարդիկ կրկին սովորեն հարևանին ընկալել հարգանքով և օգնության հասնելու պատրաստակամությամբ», – նշել է պատրիարքը։

Նա կոչ է արել հստակեցնել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ խաղաղ քաղաքացիների կյանքին սպառնացող զենքի կիրառումը:

«Պետք է ձգտենք խուսափել ատելության լեզվից, ձեռնպահ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից։ Ռուս ուղղափառ եկեղեցին աղոթում է իր երկու բարեկամ ժողովուրդների հաշտեցման համար և պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել, որպեսզի Հարավային Կովկասում ամուր և արդար խաղաղություն հաստատվի», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Հոկտեմբերի 13-ին կայացել է հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Նախորդ Լուրը

Թուրք գեներալի կարծիքով ՌԴ-ն կարող է թույլ տալ թուրքերին ռազմական նոր օպերացիա սկսել քրդեի դեմ Սիրիայում

Հաջորդ Lուրը

Թուրքերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում պայթյուն է տեղի ունեցել

Այլ Լուրեր

Թուրքիա

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026
Ադրբեջան

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026
Հայաստան

Մամուլի ազատության ինդեքսով Հայաստանը հետընթաց է գրանցել

30/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինում պայթյուն է տեղի ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքական ԶԼՄ-ներ․ Թուրքիայի փոխնախագահը կայցելի Երևան

02/05/2026

«Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության հերթական հայելային ակտիվացումը

30/04/2026

Թեհրանը կպաշտպանի միջուկային և հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում իր ձեռքբերումները․ Խամենեի

30/04/2026

Իրանի առաջնորդը հայտարարել է Հորմուզի նեղուցում «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

30/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)