15-06-2026 / 03:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արմեն Գրիգորյան. Հայաստանը երբեք չի բանակցել և չի բանակցի միջանցքի շուրջ

2021/10/14 11:45
Ադրբեջան, Անվտանգություն, Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես մերժել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կովկասի հարավային մասերում նոր միջանցքներ ստեղծելու պլանները:

Գրիգորյանն իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ վերջին պատերազմը ճանապարհ հարթեց տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար:

Մտահոգություններ հայտնելով տարածաշրջանում ահաբեկիչների եւ որոշ երկրների զինված ուժերի առկայության կապակցությամբ՝ նա ասել է. «Մենք միշտ նախազգուշացրել ենք մյուսներին այդ խնդիրների մասին: Բայց այդ նախազգուշացումները չօգնեցին կանխել ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան»:Նրա խոսքով՝ տարածաշրջանի ճանապարհների եւ տնտեսական ուղիների արգելափակման հարցը նշված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եւ քննարկվել է նաեւ այս տարվա հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը: «Ուզում եմ ընդգծել, որ ոչ այս երկու հայտարարություններում, ոչ հանդիպումներում միջանցքի հարցը չի հիշատակվել»,- վստահեցրեց նա:

«Ցանկանում եմ հստակեցնել, որ Հայաստանը երբեք ոչինչ չի առաջարկել եւ չի առաջարկի միջանցքի վերաբերյալ, եւ այն երբեք չի բանակցել եւ չի բանակցի միջանցքի շուրջ»,- ընդգծեց Գրիգորյանը: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այս հարցում Երեւանի դիրքորոշումը վերահաստատել է իր գործընկերների հետ հանդիպումներում 

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայաստանյան ընտրություններից առաջ եւ Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հասկացրեց, որ միջանցք ստեղծելու մասին խոսք չի լինելու»,- հավելել է նա:

«Դուք գիտեք, որ վերջին ընտրություններին մենք հավաքեցինք ձայների մեծամասնությունը: Սա վկայում է այն մասին, որ մեր դիրքորոշումն ու քաղաքականությունն ընդունվել եւ ընկալվել են հայ հասարակության կողմից, եւ մարդիկ պաշտպանում են մեր դիրքորոշումը: Նրանք նաեւ հասկացել են, որ միջանցքի մասին խոսք չկա»,- հավելել է Գրիգորյանը:

Պաշտոնյան նաեւ հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ բացել իր երթուղիներն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ փոխադրումների համար, սակայն շեշտել է, որ այդ ուղիներն ամբողջությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո:

Նախորդ Լուրը

Թուրքիան հայտարարել է, որ իրանական լրտեսական ցանց է բացահայտել

Հաջորդ Lուրը

Ռուսաստանը կողմ է Արցախի վերաբերյալ բոլոր դրույթների անվերապահ կատարմանը. Զախարովա

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026
Հայաստան

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Թուրքիա

«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը բախվել է ռադարի ալեհավաքին. Կա 1 տուժած

12/06/2026
Հաջորդ Lուրը

Ռուսաստանը կողմ է Արցախի վերաբերյալ բոլոր դրույթների անվերապահ կատարմանը. Զախարովա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)