08-09-2026 / 14:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքի վարչապետի վրա մահափորձ է կատարվել Բաղդադում

2021/11/08 09:55
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Նոյեմբերի 7-ին Բաղդադում մահափորձ է կատարվել Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քազիմիի նկատմամբ ականապատ ԱԹՍ-ի միջոցով, հաղորդում է INA-ն: Վարչապետի նստավայրի տանիքում, որը գտնվում է Բաղդադի կենտրոնում՝ լավ ամրացված «կանաչ գոտում», կիրակի հայտնաբերվել է չպայթած արկ:Կառավարության ղեկավարն ինքն է հայտնել, որ չի տուժել:

Իրաքի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, որը մեջբերում է իրաքյան INA լրատվական գործակալությունը, հարձակման մեջ ներգրավված է եղել երեք անօդաչու սարք, որոնցից երկուսը խոցվել են, երրորդը հայտնվել է նստավայրում: Բացի այդ, հարձակմանը նախորդել է ինտենսիվ փոխհրաձգությունը մայրաքաղաքի կենտրոնում։  Սկզբում հաղորդվում էր, որ վարչապետը վիրավորվել է, սակայն ավելի ուշ նա Twitter-ում գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է։

«Ես լավ եմ և իմ ժողովրդի կողքին: Կոչ եմ անում բոլորին լինել հանգստություն ու զսպվածություն ցուցաբերել հանուն Իրաքի»,-գրել է նա Twitter-ի էջում:

Ինչպես հաղորդում է INA-ն՝ տուժել է վարչապետի անվտանգության ծառայության 10 աշխատակից, իսկ վարչապետի նստավայրին հասցվել է նյութական վնաս:

Ներկայում դեպի «կանաչ գոտի» բոլոր մուտքերի մոտ զգալիորեն ուժգնացված են անվտանգության միջոցառումները: Իրաքի ԶՈՒ հայտարարության համաձայն՝ այդտեղ անվտանգության իրավիճակը կայուն է և գտնվում է հսկողության ներքո:

Նախորդ Լուրը

Փաշինյան. «Միջանցքի թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին»

Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի, «3+3» ձևաչափի, խաղաղության համաձայնագրի մասին

Այլ Լուրեր

Screenshot
Անվտանգություն

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026
ՌԴ

Լավրով․ Թրամփը փակված է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

08/09/2026
Անվտանգություն

Եմենի կառավարական ուժերը հարձակման են անցել՝ գրավելու մայրաքաղաք Սանան

08/09/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ վարչապետը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի, «3+3» ձևաչափի, խաղաղության համաձայնագրի մասին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Սարատովի մարզի ուղղությամբ

08/09/2026

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ․ ՔԿ

08/09/2026
Screenshot

Կալաս. Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի հարթակի

08/09/2026

Լավրով․ Թրամփը փակված է համարում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

08/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)