15-06-2026 / 14:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը դիմում է Ռուսաստանին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծմանն աջակցելու հարցով

2021/11/16 15:53
Ադրբեջան, Անվտանգություն, Կարևոր, Հայաստան

Հայաստանը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Ռուսաստանին դիմելու գործընթաց է սկսում՝ երկրների միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակներում: Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք կարևոր ենք համարում ընդգծել՝  քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի  և Ռուսաստանի  միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- հայտարարեց Գրիգորյանը:

Հարցին՝ սա բանավոր դիմո՞ւմ է, թե գրավոր ընթացակարգով էլ դիմել են, Գրիգորյանը պատասխանեց. «Սա բանավոր դիմում է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը:

Նա հավելեց՝ բազմաթիվ անգամ խոսվել է, որ ՀՀ պետական սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար: Արմեն Գրիգորյանը նշեց, որ մայիսի 12-ից սկսած՝  ադրբեջանցիները խախտում են այդ կարմիր գիծը: «Այս առումով մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին՝ այդ օգնությունը ենթադրում է բանակցություններին մասնակցություն, թե՞ զինված ուժերով օգնություն. Գրիգորյանն արձագանքեց. «Եթե հնարավոր լինի այս իրավիճակը լուծել բանակցային ճանապարհով, ապա բանակցային ճանապարհով լուծել, եթե հնարավոր չի լինում լուծել բանակցային ճանապարհով, ապա տրամադրել ՀՀ-ին բավական ռազմական օգնություն, որպեսզի ՀՀ-ն կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»,- նշեց նա:

Նախորդ Լուրը

Իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ. ընթանում են տեղային մարտեր. ՀՀ ՊՆ

Հաջորդ Lուրը

Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին. ՀՀ ՊՆ

Այլ Լուրեր

ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026
Իրան

Իրանը բարձրացրել է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Նորդուզ» մաքսակետի կարգավիճակը

15/06/2026
ԱՄՆ

Իրանն ու ԱՄՆ-ը հուշագիր կստորագրեն. ի՞նչ է հայտնի

15/06/2026
Հաջորդ Lուրը

Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին. ՀՀ ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն առաջարկում է սև ցուցակում ներառել Ուկրաինայի պատերազմին մասնակցած ՌԴ զինծառայողներին

15/06/2026

ԵՄ-ի վերջին ճնշման գործիքը կարող է լինել առանց վիզայի ռեժիմի չեղարկումը. Կոբախիձե

15/06/2026

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությունը

15/06/2026

Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից

15/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)