Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը հայտարարել է, որ Իրանը կարող է Հայաստանի միջոցով դուրս գալ եվրոպական ու կանադական շուկա:
Նա շեշտել է, որ Հայաստանը Կանադայի ու եվրոպական որոշ երկրների հետ արտոնյալ սակագներով է առևտուր իրականացնում, ուստի Իրանը կարող է օգտվել այդ հանգամանքից:
Անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին՝ Յարիջանյանը նշել է, որ թեև դրանք բավարար չափով զարգացած չեն, պատերազմից հետո երկու երկրները ավելի հաստատակամ են քաղաքական ու տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցում:







