05-12-2025 / 10:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թյուրքական աշխարհի քարտեզում նշված կենտրոնը ՌԴ-ում է, ոչ թե Թուրքիայում. Պեսկով

2021/11/22 13:32
Անվտանգություն, Թուրքիա, Քաղաքականություն

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզի վրա կարմիր աստղով  նշված չէ, որ դրա կենտրոնը Թուրքիայում չէ, այլ  Ռուսաստանում՝ Ալթայում։

«Մեր թուրք գործընկերները խթանում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է: Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա մեծ կարմիր աստղ չկա թյուրքական աշխարհի կենտրոնում», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը։ 

Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այդ կենտրոնը «Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»։

«Դա սուրբ վայր է ցանկացած թյուրքի համար, որտեղից նրանք եկել են: Որպես թյուրքագետ եմ սա ասում»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է թյուրքական աշխարհի քարտեզը, որն ընդգրկում է Ռուսաստանի տարածքի զգալի մասը։ Բահչելիի և Էրդողանի՝ 45 րոպե տևած հանդիպումից հետո կուսակցության թվիթերյան էջում հրապարակվել է քաղաքական գործիչների լուսանկարը, որտեղ նրանք կանգնած են՝ շրջանակված քարտեզը բռնած: Քարտեզի վրա Ռուսաստանի Դաշնության գրեթե 20 բաղկացուցիչ սուբյեկտներ Դաղստանից մինչև Օրենբուրգի մարզ, ներառյալ Սիբիրի զգալի մասը վերագրվել են «թյուրքական աշխարհին»։

Քարտեզի վրա Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ներկված են կարմիր։ Բալկանյան թերակղզու որոշ երկրներ, Իրանի մի հատվածը, Ռուսաստանի հարավային շրջանները, ինչպես նաև Սիբիրի և Արևմտյան Մոնղոլիայի մեծ մասը նշված են նարնջագույնով, իսկ Ալթայը, Յակուտիան և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը նշված են դեղինով: Թե կոնկրետ ինչ են նշանակում այս գույները, քարտեզի հեղինակները չեն պարզաբանել։

Նախորդ Լուրը

Ալիևյան Ադրբեջանի ներքին կյանքը՝ Ալիևայի տեսախցիկից այն կողմ

Հաջորդ Lուրը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)