16-08-2026 / 17:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ նպատակ է հետապնդում Արաբական Միացյալ Էմիրությունների ակտիվությունը տարածաշրջանում

2021/11/26 11:57
Մերձավոր Արևելք, Տեսակետ

Տարածաշրջանում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերում Արաբական Միացյալ Էմիրությունները՝ վճռորոշ ազդեցություն ապահովելով միաժամանակ մի քանի հիմնախնդիրներում

1. Չնայած արտաքուստ հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ կրկին սրվում է Արաբական Էմիրություններ-Կատար մրցակցությունը, որը դրսևորվում է միաժամանակ մի քանի ուղղություններում՝ ա) Նաև Կատար-Թուրքիա ռազմավարական նշանակության հարաբերությունների վրա ազդելու նպատակով Աբու Դաբին կարգավորում է Անկարայի հետ ունեցած խնդրահարույց հարաբերությունները՝ 10 մլրդ դոլարի ներդրումներ խոստանալով բավականաչափ բարդ վիճակում գտնվող Թուրքիայի համար։ Դրանով իսկ, փաստացի, ԱՄԷ-ն կարևոր փրկօղակի է վերածվում Ռ.Թ. Էրդողանի վարչակարգի արտաքին և ներքին արկածախնդիր քաղաքականության հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված Թուրքիայի տնտեսության համար։ բ) ԱՄԷ-Կատար մրցակցությունը բավականաչափ բարձր ֆոն է ապահովում նաև Աֆղանստանում, որտեղ Աբու Դաբին փորձում է մեծացնել տնտեսական և քաղաքական ազդեցությունը տալիբների իշխանության վրա, ինչպես նաև հասնել Քաբուլի միջազգային օդանավակայանի գործունեության ապահովման հարցում առանցքային դերակատարման՝ որպես այլընտրանք Դոհային և Անկարային։

2. Առաջարկում է ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհային նոր մուլտիմոդալ փոխադրումների ձևաչափ՝ Պարսից ծոցից դեպի Միջերկրական և Սև ծովեր՝ որպես այլընտրանք Սուեզի ջրանցքին։

3. ԱՄԷ-ն ձգտում է վերածվել սիրիական հակամարտության շրջանակներում ներգրավված առանցքային արաբական դերակատարի՝ լրջագույն մանևրի հնարավորություն ստեղծելով Բաշար ալ-Ասադի վարչակարգի համար՝ Ռուսաստանի, Իրանի ազդեցությունից կախվածությունը թուլացնելու տեսանկյունից։

4. Իսրայելի հետ տասնամյակներ շարունակ բացակայած հարաբերությունների կարգավորումից հետո բազմոլորտ համագործակցություն է փորձում խթանել Թել Ավիվի հետ։

5. Շարունակում է ակտիվացնել ռազմավարական բնույթի համագործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ՝ հատկապես Հունաստանի ու Ֆրանսիայի հետ՝ որպես կարևոր ուղղություն շեշտադրելով Արևելյան Միջերկրականում սահմանային վեճերում համընդհանուր համախոհությունը։

6. Քաղաքական և տնտեսական ոլորտներում ուշագրավ մրցակցություն է նկատվում արաբական աշխարհում առանցքային դաշնակիցներ ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի միջև։

Հ.Գ. Վերոնշյալի համատեքստում գուցե հնարավոր լինի զգալի արդյունավետություն ապահովել Հայաստան-ԱՄԷ հարաբերություններին հայկական կողմի նախաձեռնությամբ առարկայական խթան հաղորդելու փորձով։ Այս տեսանկյունից կարելի է դիտարկել նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքական ուղղություններով բազմոլորտ առաջարկների փաթեթով որևէ բարձրաստիճան այցի կազմակերպումը դեպի Աբու Դաբի։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված 2 քաղաքացի

Հաջորդ Lուրը

«Որոշ միջանցքների բացումը կամ փակումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ոչ թե՝ Բաքվի». Զատուլին

Այլ Լուրեր

Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվը հասել է 73000-ի

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Մերձավոր Արևելք

ՄԱԿ. Գազայի բնակչության ավելի քան կեսը ջրի խիստ պակաս ունի

13/08/2026
Հաջորդ Lուրը

«Որոշ միջանցքների բացումը կամ փակումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, ոչ թե՝ Բաքվի». Զատուլին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)