Նախօրեին գումարված Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստը տևել է 3 ժամ և ավարտվել հայտարարության ընդունմամբ։ Տարածված գրավոր հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կա նաև Հայաստանին, գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ Հայաստանը իրեն մեկնված «խաղաղության ձեռքը» պետք է կարևորի իբրև հնարավորություն հրադադարը լիովին պահպանելու և համագործակցության մեջ ներգրավվելու համար։ Հարևանների միջև վեճերի խաղաղ կարգավորման գործընթացում Անկարան կողմ է միջազգային իրավունքի նորմերի և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանմանը։