01-08-2026 / 01:45
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԷ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը ժամանել է Թեհրան. քննարկվել են երկկողմ հարաբերությունները

2021/12/06 17:47
Իրան, Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Թահնուն բըն Զայեդ ալ-Նահյանը դեկտեմբերի 6-ին Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մակարդակով հանդիպումը 2016թվականից ի վեր առաջինն էր:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղիները և տարածաշրջանային զարգացումները:

Շամխանին հույս է հայտնել, որ Զայեդի այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համար նոր էջ կբացի:

«Տարածաշրջանում առկա որոշ ռազմական և անվտանգային ճգնաժամերի լուծման համար համատեղ ջանքեր են անհրաժեշտ, իսկ երկխոսությունը պետք է փոխարինի խնդիրների լուծման ռազմական տարբերակին»,-  ասել է իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ Իրանի և ԱՄԷ-ի միջև համագործակցության զարգացումը երաշխավորելու է տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը՝ հավելելով, որ հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը և տնտեսական ու առևտրային կարողությունների փոխանակումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:

Զայեդը հանդիպման ընթացքում նույնպես հայտնել է, որ Իրանի հետ բնականոն հարաբերությունների պահպանումը պաշտոնական Աբու Դաբիի գլխավոր առաջնահերթություններից է:  Ըստ նրա՝ երկու երկրները իրենց տնտեսական հնարավորությունները և փորձը կարող են փոխանակել տարբեր ոլորտներում՝ այդ թվում Էներգիայի, ներդրումների, առողջապահության և այլն:

Նախորդ Լուրը

Իրանը պատասխանել է Ադրբեջանի պահանջին՝ Թեհրանի Շուշի փողոցի անունը «Շուշայով» անվանափոխելու վերաբերյալ

Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

Այլ Լուրեր

ԱՄՆ

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026
Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026
Իրան

TRIPP-ը միայն օգուտ է բերելու տարածաշրջանին, այդ թվում՝ Իրանին. Նիկոլ Փաշինյան

31/07/2026
Հաջորդ Lուրը

ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԻՀՊԿ-ն ևս երկու նավաթարի է հարվածել Հորմուզի նեղուցում

31/07/2026

Սաուդյան Արաբիան պատրաստվում է հութիների դեմ ծովային և ցամաքային խոշոր հարձակման. The Guardian

31/07/2026

Թրամփը վստահ չէ Ուկրաինային Patriot-ների արտադրման արտոնագիր տրամադրելու հարցում

31/07/2026

Իսպանիան լրացուցիչ զորք է տեղակայում Սեուտայում. հազարավոր միգրանտներ հատել են Մարոկկոյի հետ սահմանը

31/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)