Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, գրում է Sputnik Armenia-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությունը։ Սակայն Թբիլիսին դեռ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։