26-04-2026 / 07:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ. Ռուբինյան

2022/01/18 17:34
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը մտքեր են փոխանակել, թե ինչպես են տեսնում գործընթացը՝ և տեխնիկապես, և՛ մի փոքր նաև բովանդակային առումով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանը հիշեցրեց, որ ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով երկու կողմերի ԱԳՆ-ները տարածել են մամուլի հաղորդագրություններ:

«Այդ թվում Թուրքիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ֆիքսված է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բանակցությունները շարունակել առանց նախապայմանների: Ընդհանուր առմամբ՝ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողականության շարունակականությունից: ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, հասնել սահմանի բացման, դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-ասաց նա:

«Հայկական կողմից ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային, այսինքն՝ սուբստանտիվ բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ: Եվ դա առաջին հերթին սահմանի բացումն է: Մենք ասել ենք և ասում ենք հետևյալը՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել հարաբերությունների կարգավորման»,-ասաց Ռուբինյանը:

Նա միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված նախապայման:

Հարցին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատումը և՞ս չպետք է լինի նախապայման՝ Ռուբինյանն ասաց.

 «Երբ մենք ասում ենք, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները կարգավորել՝ առանց նախապայմանների, դա նշանակում է, որ նույնն ակնկալվում է մյուս կողմից: Բանակցությունների ամբողջ իմաստն ինչ է. կա իրավիճակ, որը մեզ ձեռնտու չէ: Ես կարծում եմ, որ այն ձեռնտու չէ նաև Թուրքիային: Մենք ուզում ենք, որ սահմանը բաց լինի: Եվ մենք պատրաստ ենք բանակցել դրա շուրջ, բանակցության ամբողջ իմաստն այն է, որ երկու երկրների միջև կա խնդիր, և այն պետք է լուծել»,-ասաց նա:

Երկրորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Բայց, բնականաբար, մի օր ձեռք կբերվի, և կտեղեկացնեմ»,-ասաց նա:

Նշենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Նախորդ Լուրը

Պուտին-Ռայիսի հանդիպումը կկայանա հունվարի 19-ին

Հաջորդ Lուրը

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Հայաստան

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Հաջորդ Lուրը

Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)