17-09-2026 / 10:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քուվեյթի նախաձեռնությունը՝ Լիբանան-Պարսից ծոցի երկրներ ճգնաժամի լուծման համար

2022/01/24 12:42
Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Քուվեյթի արտգործնախարար շեյխ Ահմեդ Նասեր Մուհամմադ Ալ- Սաբահը հունվարի 23-ին ժամանել է Բեյրութ և հանդիպել Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բուհաբիբ, վարչապետ Նաջիբ Միկաթիի և նախագահ Միշել Աունի հետ Բաաբդա պալատում:

Արտգործնախարար Ալ-Սաբահը լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաներին է ներկայացրել Քուվեյթի նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Այն բաղկացած է 12 մասից և նախապայմաններ չի առաջադրում: Քուվեյթցի դիվանագետը հայտնել է, որ այս նախաձեռնությունը համաձայնեցված է Պարսից ծոցի երկրների հետ:

Ըստ նախաձեռնության՝ Լիբանանը չպետք է չմիջամտի Պարսից ծոցի երկրների ներքին գործերին: Ալ-Սաբահի խոսքով՝ նախաձեռնությունը նաև աջակցելու է Լիբանանին, որպեսզի երկիրը չդառնա ագրեսիայի հարթակ:

Լիբանանի կառավարության աղբյուրների համաձայն՝ նախաձեռնությունը ներառում է արաբական և Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունը հարգելը, միջազգային բանաձևերի իրականացումը, ինչպես նաև թմրանյութերի մաքսանենգության կանխարգելումը:

Իր հերթին Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնում է, որ նախաձեռնության առաջարկները ներառում են Լիբանանի հավատարմությունը Տայիֆի համաձայնագրին, Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը և ընտրությունների ժամանակին անցկացումը։

Բեյրութ կատարած այցի ժամանակ քուվեյթցի դիվանագետը հանդիպել է նաև Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև վստահության մթնոլորտի ամրապնդման հնարավոր մեխանիզմները:

Իր հերթին Աունը ողջունել է Քուվեյթի այս քայլը՝ վերականգնելու Լիբանանի և Պարսից ծոցի երկրների միջև բնականոն հարաբերությունները: Նա նաև հավաստիացրել է, որ Քուվեյթի նախաձեռնության գաղափարները կքննարկվեն, և դրանց վերաբերյալ համապատասխան դիրքորոշման մասին կհաղորդվի շուտով:

Հիշեցնենք, որ Բեյրութի և Պարսից ծոցի երկրների միջև դիվանագիտական ճգնաժամի առիթ դարձավ Լիբանանի տեղեկատվության նախարար Ժորժ Կորդահիի՝ Aljazeera-ին տված հարցազրույցը, որտով նա քննադատել էր Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը Եմենի պատերազմում: Կորդահիի հայտարարությունից անմիջապես հետո Սաուդյան Արաբիան հետ կանչեց իր դեսպանին Բեյրութից և պահանջեց, որ Լիբանանի դեսպանն էլ հեռանա Ռիյադից: Դիվանագիտական ճգնաժամը ավելի խորացավ, երբ ի աջակցություն Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի որոշ երկրներ նույնպես  հետ կանչեցին իրենց դեսպաններին: Ավելի ուշ Ժորժ Կորդահին հրաժարական տվեց: Սակայն նրա հրաժարականը չնպաստեց դիվանագիտական ճգնաժամի լուծմանը, քանի որ Սաուդյան Արաբիայի պահանջը «Հեզբոլլահի» դերի նվազեցումն է Լիբանանի քաղաքական կյանքում:

Նախորդ Լուրը

Ալեն Սիմոնյանը կկատարի Հանրապետության նախագահի լիազորությունները

Հաջորդ Lուրը

Սիրիայի ԱԳՆ-ը կրկին պահանջել է ԱՄՆ-ից դուրս բերել ԶՈՒ-ն երկրից

Այլ Լուրեր

Վրաստան

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026
ԱՄՆ

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026
Վրաստան

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026
Հաջորդ Lուրը

Սիրիայի ԱԳՆ-ը կրկին պահանջել է ԱՄՆ-ից դուրս բերել ԶՈՒ-ն երկրից

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պապուաշվիլի. Վրաստանը չի կարող ԵՄ-ին անդամակցել տարածքային զիջումների գնով

17/09/2026

Թրամփը ԵՄ-ին սպառնացել է «ծանր մաքսատուրքերով»՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով

17/09/2026

Վրաստանի պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է նշանակվել

17/09/2026

Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Պարսից ծոցի երկրների առաջնորդների հետ՝ Իրանի դեմ հետագա քայլերը քննարկելու համար

17/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)