Իսրայելի նախագահ Իսաահ Հերցոգը հունվարի 25-ին հայտարարել է, որ հաջորդ կիրակի երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է ԱՄԷ Աբու Դաբիի թագաժառանգի հրավերով:
«Մենք հնարավորություն ունեցանք պատմություն կերտել՝ իրականացնելով Իսրայելի նախագահի առաջին այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս կարևոր այցը իրականացվում է այն ժամանակ, երբ մենք հիմքեր են դնում նոր ապագայի համար»,- ասված է նախագահ Հերցոգի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ:
Հերցոգի այցին նախորդել էր նախորդ տարի դեկտեմբերին վարչապետ Նաֆթալի Բեննեթի այցը ԱՄԷ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 14-ին Իսրայելը և ԱՄԷ-ն ստորագրել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո: