Իրանի պետական «IRNA» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպանն ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպմանը Իրանի մերձավորարևելյան քաղաքականության, մասնավորապես Ղասեմ Սոլեյմանիի վերաբերյալ հայտարարություններ է արել:
Այդ հայտարարություններն իրանական կողմն անհիմն է որակել՝ ընդգծելով, որ Մերձավոր Արևելքում բոլոր դժբախտությունների պատճառն Իսրայելն է:
Իրանի դեսպանությունն Իսրայելի դեսպանի արարքը որակել է անհարգալից վերաբերմունք հյուրընկալ երկրի նկատմամբ: