Մարտի 14-16-ը տեսակապի միջոցով կայացել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների հերթական փուլը: Այս մասին իրանական Mehr լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտնում է Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Ալիռեզա Փեյմանփաքը:
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում Իրանի և ԵԱՏՄ-ի հինգ անդամ երկրների ներկայացուցիչները վերանայել են համաձայնագրի ինը գլուխները, քննարկել տարաձայնությունների առարկա հանդիսացող դրույթները, ինչպես նաև փոխանակել են երկու կողմերի նախնական ապրանքացանկերը։
Ըստ Փեյմանփաքի՝ շատ քիչ դրույթներ են մնացել, որոնց շուրջ կողմերը դեռ տարակարծություններ ունեն:
Նրա խոսքով՝ ներքին խորհրդակցություններից հետո այդ հարցերի շուրջ որոշումներ ընդունվելու են բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում, որն, ըստ կողմերի պայմանավորվածության, անցկացվելու է ընթացիկ ապրիլ-մայիս ամիսներին։
«Նախատեսվում է, որ բանակցությունները կշարունակվեն և կավարտվեն մինչև այս տարվա վերջ»,- հայտարարել է Ալիռեզա Փեյմանփաքը։