05-08-2026 / 11:22
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման անցկացումը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում

2022/03/18 16:29
Ադրբեջան, Արցախ, Քաղաքականություն

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ:

Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի հետևանքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։

ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է միջազգային այս կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»:

Նախորդ Լուրը

Անցկացվել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների հերթական փուլը

Հաջորդ Lուրը

Լիբանանի նախագահը՝ UNIFIL-ի հրամանատարին. Իսրայելի ոտնձգությունները սպառնում են երկրի ինքնիշխանությանը

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026
Վրաստան

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

05/08/2026
Ադրբեջան

Լեմկինի ինստիտուտն աջակցել է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մարդասիրական պատվիրակություն ուղարկելու նախաձեռնությանը

05/08/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանի նախագահը՝ UNIFIL-ի հրամանատարին. Իսրայելի ոտնձգությունները սպառնում են երկրի ինքնիշխանությանը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուբեն Ռուբինյանին Ադանա են հրավիրել՝ համտեսելու իսկական Ադանա քաբաբը

05/08/2026

Իրանի շուրջ հակամարտության ֆոնին նավթային ընկերությունները ռեկորդային շահույթներ են գրանցում

05/08/2026

Օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները Վրաստանում չեն կարող զբաղվել քաղաքականությամբ․Կալաձե

05/08/2026

Ռուսաստանի հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մարզում զոհվել է 14 մարդ

05/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)