18-09-2026 / 16:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

2026/09/18 16:23
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Պակիստանի բանակի ղեկավար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը Իրանի իշխանություններին կոչ է արել նպաստել Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի և դրա էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարձակումների դադարեցմանը։ Այս մասին հայտնում է «Financial Times»-ը։

Մունիրը վերջին շրջանում մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել է Իրանի ղեկավարության հետ շփումներում՝ մատնանշելով Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև գործող փոխադարձ պաշտպանության համաձայնագիրը։ Միաժամանակ նա կոնկրետ սպառնալիքներ չի ներկայացրել Իրանի հասցեին։

Պակիստանցի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանը հութիների և Սաուդյան Արաբիայի միջև հակամարտությունը ներկայացնում է որպես երկկողմ խնդիր և պնդում, որ հութիները գործում են անկախ։

Հիշեցնենք, որ Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան անցած ամիս ընդլայնել են ռազմական համագործակցությունը՝ ստորագրելով փոխադարձ պաշտպանության համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում կողմերը հայտարարել են, որ երկրներից մեկի նկատմամբ ռազմական ագրեսիան կդիտարկվի որպես ագրեսիա մյուս երկու երկրի դեմ։ Սաուդյան Արաբիան մինչ այժմ հրապարակայնորեն չի դիմել Պակիստանին կամ Թուրքիային՝ հութիների դեմ ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքով։

Հավելենք, որ Իրանի աջակցությունը վայելող հութիների և Սաուդյան Արաբիայի միջև 2022 թվականին հաստատված հրադադարից հետո հակամարտությունը կրկին սրվել է։ Վերջին ամիսներին հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավահանգիստների շրջափակման մասին և հարձակումներ իրականացրել սաուդական էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Միաժամանակ Սաուդյան Արաբիան և նրան աջակցող Եմենի կառավարական ուժերը շարունակում են ռազմական գործողությունները հութիների դեմ։

Tags: ԵմենԻրանհութիներՊակիստանՍաուդյան Արաբիա
Նախորդ Լուրը

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

Այլ Լուրեր

Միջազգային

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026
Միջազգային

Սանկտ Պետերբուրգում պաշտոնապես փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

18/09/2026
ԱՄՆ

TRIPP-ը պատմական փորձություն է. Իրանի դեսպան

18/09/2026
Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումները

18/09/2026

Հունգարիան մինչև 2027-ի հոկտեմբերը կարող է հրաժարվել ռուսական գազից

18/09/2026

Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ երեք խոշոր նախագիծ կիրականացնեն

18/09/2026

36 տարի փակ եղած թուրք-իրանական սահմանային անցակետը կվերաբացվի

18/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)