03-02-2026 / 12:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերման համար. Փաշինյան

2022/04/07 16:12
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Բրյուսելում Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացմանը, մասնավորապես Փառուխի դեպքերին, սակայն այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստում իր ելույթում:

«Բնականաբար, քննարկում եղավ ԼՂ-ում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես Փառուխի դեպքերի շուրջ: Բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի: Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքն այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցն ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց այս թեմայով հայկական կողմի դիրքորոշումը, որն ինքը հրապարակել է, ապա շարունակեց. « Ըստ այդմ մենք ակնկալում ենք, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար: Նաև կարևոր ենք համարում իրադարձությունների զարգացման ընթացքում և թատերաբեմում ՌԴ խաղաղապահ զորքերի գործողությունների համարժեքության, հնարավոր անգործության հետաքննության անցկացումը»:

Նրա խոսքով՝ այդ մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում:

Նախորդ Լուրը

Սիրիայում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Հաջորդ Lուրը

Թուրքիան Խաշոկջիի սպանության գործը հանձնել Է Սաուդյան Արաբիային

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան Խաշոկջիի սպանության գործը հանձնել Է Սաուդյան Արաբիային

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)