05-12-2025 / 09:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելյան գործընթացի տրամաբանությունը

2022/04/08 11:02
Ադրբեջան, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Բրյուսելյան գործընթացի միջոցով Արևմուտքը, օգտվելով ուկրաինական ճգնաժամի արդյունքում ձևավորված աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակից, ԵՄ-ի ձեռամբ, ձգտում է հնարավորինս նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը նաև Հարավային Կովկասում՝ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։

Նպատակ է դրվել և փորձ է արվում տարանջատել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններն արցախյան հիմնախնդրից և հնարավորինս ակտիվ միջնորդական դերակատարմամբ հասնել առաջին բաղադրիչի հանգուցալուծմանը, ասել է թե՝ հարավկովկասյան տարածաշրջանում՝ որպես ռուսական ռազմաքաղաքական առարկայական ազդեցության գոտի թողնել աշխարհագրական առումով ընդամենն Արցախի ներկայիս 2500-3000ք/կմ տարածքը։

Իրավասության տեսանկյունից՝ ԵՄ-ն, հիմնվելով այն հանգամանքի վրա, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ կառույցը ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության ձևաչափն է, իսկ գետնի վրա հրադադարի պատասխանատուն՝ Ռուսաստանը, հմտորեն փորձ է անում վերջիններին թողնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենախնդրահարույց բաղադրիչի՝ արցախյան հիմնախնդրի բովանդակային քննարկումը, իսկ սեփական հարթակում կենտրոնացնել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առավել «հեշտությամբ» հարթվելիք կնճիռները։ Ընդ որում, գործընթացը հնարավորինս խթանելու համար դիվանագիտական հմտությամբ կիրառվող ձևակերպումներում օգտագործվում է հակամարտ կողմերի բառապաշարն ու եզրաբանությունը. օրինակ՝ վերջին ձևակերպումներում Արցախի հիմնախնդրին ուղիղ տեքստով չանդրադառնալու հանգամանքը։

Բրյուսելյան հարթակն առաջին հայացքից առավել ձեռնտու է Բաքվին, հատկապես ալիևյան բռնապետական վարչակարգին, քանի որ մի կողմից գործընթացն արտաքուստ հենց Ադրբեջանի սցենարով է զարգանում, մյուս կողմից սահմանափակում է այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների մասով արևմտյան հռետորաբանության շարունակականության հարցը։

Առնվազն կարճաժամկետ հեռանկարում բրյուսելյան հարթակի առկայությունը բխում է նաև Երևանի շահերից, քանի որ այն առարկայական հնարավորություն է աշխարհաքաղաքական բարդագույն իրավիճակում Ադրբեջանի վարքագիծը համակողմանի ջանքերով առավել կառավարելի դարձնելու տեսանկյունից։

Բայց և այնպես, նաև բրյուսելյան գործընթացի հաջողելու հնարավորությունը մեծ հաշվով կապված է ուկրաինական ճգնաժամի ընթացքի, մասնավորապես՝ Ռուսաստանի դիրքերի հետ։ Միանշանակ է՝ պատերազմում Մոսկվայի հաջողելու դեպքում Կրեմլը ձգտելու է Ադրբեջան-Հայաստան կարգավորումը ևս վերադարձմել սեփական ազդեցության գոտի՝ խոչընդոտելով արևմտյան «փափուկ ուժի» քաղաքականության խորացմանը։ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողման պարագայում նման սցենար հնարավոր է արդեն Բաքու-Անկարա դաշինքի կողմից՝ սեփական առավելապաշտական նկրտումների առաջմղման համատեքստում։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Հայաստանի հումանիտար առաքելությունը Հալեպին է փոխանցել 4 տոննա բժշկական պարագաներ

Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իս­րա­յելի նախագահին

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Իս­րա­յելի նախագահին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)