24-07-2026 / 08:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևորում ենք, որ ՌԴ խաղաղապահները ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերեն իրենց պատասխանատվության գոտուց. Փաշինյան

2022/04/13 11:53
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը և դրան նախորդած իրադարձություններին՝ շեշտելով, որ այդ գործողություններն Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության ամենաթարմ ապացույցն են:

«Նախ՝ Ադրբեջանը պայթեցրեց Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող միակ խողովակը այն ժամանակ, երբ Ղարաբաղում աննախադեպ ցրտեր էին սկսվել: 11 օր տևեց մինչև խողովակաշարը վերականգնվեց, բայց պարզվեց նաև, որ նորոգման արդյունքում Ադրբեջանը փական է տեղադրել խողովակի վրա, ու այդ փականը փակվեց այն օրը, երբ Ղարաբաղում աննախադեպ քանակի ձյուն տեղաց՝ մինչև մեկուկես մետր, իսկ օդի ջերմաստիճանը նվազեց մինչև մինուս ութ: Հակահայկական այս ակցիան, ըստ էության, շարունակությունն էր այն բանի, որ արդեն երկար ժամանակ Ադրբեջանը Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակիչներին բարձրախոսներով հայերեն և ռուսերեն կոչ էր անում լքել իրենց գյուղերը, հակառակ դեպքում սպառնալով նրանց ուժով դուրս մղել այնտեղից: Այս հայտարարությունները զուգորդվում էին գիշերային ժամերին լուսարձակներով այդ գյուղերի բնակիչների տները լուսավորելով և բարձրախոսներով մուսուլմանական աղոթքի հրավեր՝ ազան միացնելով: Սա ոչ այլ ինչ է, քան կրոնական ահաբեկչության դրսևորում և մյուս կողմից՝ իսլամի վարկաբեկում:

Բայց Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ ներխուժելու պատմությունը ի ցույց դրեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել հոգեբանական ահաբեկչությամբ և զինված ահաբեկչության միջոցով Արցախի հայաթափումը նրա հիմնական և առանցքային խնդիրներից է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այստեղ, իհարկե, հարցեր են առաջանում նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված: «Բայց այս պահին կարևոր ենք համարում, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ ձեռնարկի իր պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերելու համար: Սա բացարձակ անհրաժեշտություն է և լրջագույն փորձություն Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության համար»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

Նախորդ Լուրը

Գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, պրոցեսը շարունակում ենք այդ տրամաբանությամբ. Փաշինյանը՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման մասին

Հաջորդ Lուրը

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, շարունակում ենք բանակցել. Միրզոյան

Այլ Լուրեր

Կարևոր

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար է այրվել

23/07/2026
Անվտանգություն

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը կոչ է արել միավորել պաղեստինյան բոլոր ուժերը և սկսել ազգային երկխոսություն

23/07/2026
Հաջորդ Lուրը

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, շարունակում ենք բանակցել. Միրզոյան

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն 890 մլն եվրոյով տուգանել է Google-ին մրցակցային կանոնները խախտելու համար

23/07/2026
Iran and UK flag. Politics concept, partner deal beetween countries. Partnership agreement of governments 3D illustration.

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում մնացած իր դիվանագետներին

23/07/2026

Կապանը ճանաչվել է 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

23/07/2026

ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ վերջին չորս տարվա ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը

23/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)