Հալեպում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակին իրականացվել է մոմավառության երթ:
Երթը կազմակերպել են Սիրիայում Հայկական մշակութային ակումբը, հայ ուղղափառ, կաթոլիկ և բողոքական առաջնորդները՝ հոծ բազմության ուղեկցությամբ:
Մոմավառության երթը մեկնարկել է Հալեպ քաղաքի Վիլլաներ թաղամասում գտնվող Հայ ուղղափառ արքեպիսկոպոսությունից: Մասնակիցները քայլել են դեպի հայկական գերեզմանատներ, ծաղկեպսակ դրել հայ նահատակների հուշակոթողին, իսկ Սիրիայի երիտասարդական նվագախումբը կատարել է ազգային օրհներգեր և այլ երգեր:
«Մենք պահանջում ենք մեր իրավունքները, ճանաչել հայերի դեմ կատարված հանցագործությունը և փոխհատուցել բոլոր կորուստների, եկեղեցիների ու դպրոցների զանգվածային ավերածությունների համար»,- հայտարարել են եպիսկոպոսները:
Նրանք հավելել են, որ հայ ժողովուրդը չի մոռանա Սիրիայի դիրքորոշումը, որն ընդունել է ցեղասպանությունը վերապրածներին։