04-04-2026 / 22:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Թուրքիա բանակցություններում ի հայտ է եկել որոշակի լարում. փորձագետ

2022/05/04 13:27
Թուրքիա, Հայաստան, Տեսակետ, Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա բանակցություններում ի հայտ են եկել որոշակի լարում, խնդիրներ։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների արդեն երրորդ հանդիպման արդյունքում հրապարակվում է փաստորեն նույնաբովանդակ հայտարարություն, թե կողմերը վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

«Կողմերը, կամ կողմերից մեկը, բավարար քաղաքական կամք չեն ցուցաբերում հարաբերությունների կարգավորմանը գնալու համար։ Դժվար է ասել, թե իրականում որն է՝ Հայաստա՞նն է, Թուրքիա՞ն է, թե՞ երկուսն էլ են, որովհետև կողմերը փաստացի արդեն իսկ բացահայտել են միմյանց նկատմամբ որոշակի պրետենզիա, որոշակի բողոքներ՝ էսպես ասենք», – նշեց Քոչինյանը՝ մանրամասնելով․ – «Թուրքական կողմը հայտարարել է, որ իրենք առաջարկել են Հայաստանին [բանակցությունները] Երևանում կամ Անկարայում անել, ավելի տրամաբանական պայմաններում անել, երկկողմ անել, Հայաստանը դրան չի արձագանքել։ Հայկական կողմն էլ, ըստ էության, արձանագրել է, որ ամենատրիվիալ առաջարկն անգամ՝ դիվանագիտական անձնագրերով մարդկանց համար սահմանը բացելու, թուրքական կողմը չի բավարարել։ Դրան գումարած՝ մենք իմանում ենք Թուրքիայի արտգործնախարարից, որ եղել է ինչ-որ առաջարկ՝ ռեդեմարկացիա անելու սահմանները, և Ազգային ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ դա Հայաստանի համար անընդունելի է»։

«Այսինքն, որոշակի լարում կա, ըստ էության, արդեն իսկ կարելի է ասել, որ որոշակի խնդիրներ արդեն իսկ կան։ Այսինքն, գործընթացը, որ ի սկզբանե ծավալվում էր կարգավորելու համար հարաբերությունները, այս փուլում մի բան էլ հավելյալ խնդիրներ է առաջացրել։ Սա մենակ մի բանի մասին է հուշում, որ կա՛մ կողմերից երկուսն էլ, կա՛մ կողմերից առնվազն մեկը չի ցուցաբերում բավարար կամք, կամ բավարար քաղաքական կամք՝ գնալու համար այդ կարգավորմանը», – ասաց փորձագետը։

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ու ԱՄՆ-ում Թուրքիայում նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացավ այս հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը՝ Վիեննայում։

Նախորդ Լուրը

Վիեննայի բանակցությունները չեն դադարել. Իրանի ԱԳՆ

Հաջորդ Lուրը

Կատարը դարձել է բնական գազ արտահանող ամենախոշոր երկիրը

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Կատարը դարձել է բնական գազ արտահանող ամենախոշոր երկիրը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)